Լավրով. Ռուսաստանը կպատասխանի ԵՄ կողմից պատրաստվող ոչ բարեկամական քայլերին

 

Մոսկվան անպատասխան չի թողնի Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ նախապատրաստված անբարյացակամ քայլերը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների մասին խորհրդաժողովում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Արտգործնախարար շեշտեց, որ Ռուսաստանը անթաքույց բաց է հավասար և ազնիվ փոխգործակցության համար, բայց դա չի նշանակում, որ անբարյացակամ նոր քայլերը, ուժի դիրքերից խոսելու փորձերը, ներքին գործերին միջամտելը անպատասխան կմնան: «Պատասխանը պարտադիր կհետեւի», — ասաց Լավրովը: