Զվարթնոց կամրջի տակ հայտնաբերվել է «Դոն Պիպոյի» եղբոր դին
NEWS.am-ի տեղեկություններով այսօր՝ մայիսի 31-ին, Զվարթնոց կամրջի տակ հայտնաբերվել է քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եղբոր դին։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Արմեն Ասատրյանի դին հայտնաբերվել է այսօր՝ մոտ 2 ժամ առաջ։
Նշենք՝ Ոստիկանությունից հաղորդել են՝ մայիսի 31-ին, ժամը 18-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց թաղամասի կամրջի տակ կրակել են մի ավտոմեքենայի ուղղությամբ։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հիշյալ վայրում ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։ Հանգամանքները պարզվում են։
