Ֆիննախ. 2020 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմը 18.5 միլիարդ դրամ է ծախսել ծրագրերի վրա
News.am-ը գրում է.
«2020 թվականին Հայաստանի վարչապետի աշխատակազմը 18.5 միլիարդ դրամ է ծախսել 10 ծրագիր եւ 57 միջոցառում ֆինանսավորելու համար կամ ճշգրտված ծրագրով նախատեսված շուրջ 26 միլիարդ դրամի 71.2 տոկոսը: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում պետաիրավական, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2020 թվականի բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:
Գլխավոր ֆինանսիստը մեկ անգամ եւս հիշեցրեց, որ ճգնաժամային 2020 թվականին իշխանությունները չեն կրճատել ծախսերը, այլ, ընդհակառակը, ավելացրել են դրանք՝ բացասական հետեւանքները մեղմելու համար:
Այդպես, Հայաստանի նախագահի աշխատակազմը 4 միջոցառում ֆինանսավորելու համար ծախսել է 1 միլիարդ 402 միլիոն դրամ կամ ճշգրտված ծրագրի 95.6 տոկոսը: Հաշվետու տարումԱզգային ժողովի ապարատի ծախսերը 6 միջոցառումների իրականացման համար 4 միլիարդ 787 միլիոն դրամ կամ 90.9 տոկոս են կազմել:
«Հաշվետու ժամանակահատվածի համար Սահմանադրական դատարանի ապարատի փաստացի ծախսերը հասել են շուրջ 601 մլն դրամի կամ 90.5 տոկոսի: Դրանք նախատեսված էին 2 միջոցառումների ֆինանսավորման համար, իսկ Բարձրագույն դատական խորհրդի ծախսերը կազմել են մոտ 11.7 միլիարդ դրամ կամ 11.9 միլիարդ դրամի 98.6 տոկոսը եւ նախատեսված էին 19 միջոցառումների ֆինանսավորման համար»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարը:»
