«Երդվում եմ, եթե ես լինեի գերագույն հրամանատար այսպիսի վիճակ լիներ, ես ինձ կգնդակահարեի».Ս. Սարգսյան (տեսանյութ)

«Ես երդվում եմ՝ եթե ես լինեի Գերագույն գլխավոր հրամանատարը, և այսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի»,- Ջերմուկ քաղաքում «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվի և տեղի բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Եթե ինքն ունենար արժանապատվություն, պետք է ինքնասպան լիներ: Ես երդվում եմ՝ եթե ես լինեի Գերագույն գլխավոր հրամանատարը, այսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի: Ու՞մ է պետք այդպիսի կյանքը․ 5000 հոգու մահ խղճիդ, էլ կովիդի 5000-ը չեմ ասում, ջախջախված զորք, ադրբեջանցին քեզ ուղղակի ծաղրում է, 10 կոպեկանոց է դարձնում, ասում է՝ արա՛, դու ո՞վ ես, որ ես քեզ հաղթած լինեմ, դու փալասի մեկն ես, ես հաղթել եմ՝ գիտեք, ազգանուններ է ասում»,- ասել է նախագահը։

 

168.am