Արտաշատում բերման են ենթարկվել Հայաստանի դեմոկրատական ​​կուսակցության նախընտրական շտաբի 4 աշխատակիցներ

Արտաշատում հունիսի 9-ին բերման են ենթարկվել Հայաստանի դեմոկրատական ​​կուսակցության նախընտրական շտաբի 4 աշխատակիցներ: Այդ մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Դեմոկրատական ​​կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ աշխատակիցները բերման են ենթարկվել Արտաշատում Դեմոկրատական ​​կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի մասնակցությամբ կայացած հանրահավաքից հետո:

Հովհաննիսյանը նշեց, որ բերման ենթարկվածները Դեմոկրատական ​​կուսակցության՝ Մասիսի և Արարատի շտաբի 4 աշխատակիցներ են: Այս պահին նրանք գտնվում են ոստիկանության Արտաշատի բաժնում:

Ըստ խոսնակի, ոստիկանությունը չի պարզաբանել բերման ենթարկելու պատճառները: Հովհաննիսյանը նաև ասաց, որ կուսակցության հանրահավաքը տեղի է ունեցել խաղաղ և առանց միջադեպերի: