«Հանրային հեռուստաընկերությունը հիմա «Գռզո TV» է աշխատում». Արմեն Աշոտյան (տեսանյութ)

«Հանրայինը հիմա «Գռզո TV» է աշխատում. մերժել են մեր տեսահոլովակի հեռարձակումը»,- այս մասին հրատապ հրավիրված ասուլիս ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Տեղեկացնում ենք, որ հրատապ ասուլիսը պայանավորված էր նրանով, որ Հանրային հեռուստաընկերությունը հորինված պատճառաբանություններով մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից ներկայացված քարոզչական հոլովակների հեռարձակումը։