«Հանրայինը» իրավունք չունի իրավական գնահատական տալու այս կամ այն տեսահոլովակին. Ենոքյան

Բոլորդ տեղյակ եք «Պատիվ ունեմ» դաշինքի այն տեսահոլովակին, որը ուղարկվել էր Հանրային հեռուստաընկերությանը, որպեսզի եթեր հեռարձակվի, սակայն հեռուստաընկերությունը գտել էր, որ տեսահոլովակում կար զրպարտություն ու վիրավորանք ու հրաժարվել էր եթեր տալուց։ Սակայն ես կարող եմ ասել, որ Հանրային հեռուստաընկերությունը իրավունք չունի իրավական գնահատական տալու։ Այս մասին քիչ առաջ «Ընտրությունների վերահսկման կոմիտեի» հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում ասաց Աղասի Ենոքյանը, հայտնել է «Հրապարակ օրաթերթ»-ը։

«Նրանք հրաժարվել են եթեր հեռարձակել տեսահոլովակը այն պարագայում ,երբ լրատվամիջոցների համար շատ թեժ շրջան է ու ամեն րոպեն, ամեն վայրկյանը հաշված են։ Իսկ փաստորեն այդ օրը «Պատիվ ունեմ » դաշինքը զրկվել է իր ժամանակից ,այո, Հանրային հեռուստաընկերության իր ժամանակից։ Փաստացի դաշինքը իր հնարավորությունը չի օգտագործել ու չեմ էլ կարծում, թե հետո հնարավորություն է լինելու դա կոմպեսացնել։ Հանրային հեռուստաընկերությունը իրականում իրավունք չունի որոշելու ՝այնտեղ կա զրպարտանք, վիրավորանք, թե ոչ։ Դա իրավապահների գործն է, այլ ոչ թե հեռուստատեսության խմբագիրների։

Հիմա փաստորեն պատասխանատվությունը ընկնում է այդ տեսահոլովակը ներկայացրած դաշինքի վրա, այլ ոչ թե,ասենք,պատասխանատվությունը կրում է հեռուստաընկերության ղեկավարությունը։ Զարմանալի էր, որ հեռուստաընկերությունը այս դեպքի հետ կապված նախահարձակ եղավ, դիմեց տարբեր մարմինների, ասաց, թե իրենք ենթարկվում են ճնշումների և այլն։ Դրանով ուզում էին ցույց տալ, թե ոչ թե իրենք են ճնշողը, այլ ճնշվողն են։ Փաստորեն ստացվում է այնպես, որ նույն զրպարտանքով, վիրավորանքներ ով տեսանյութեր հեռարձակվում են հանրայինով , երբ դա ասոցացվում է ՔՊ-ի հետ, իսկ այլ քաղաքական ուժերի դեպքում դրանք մերժվում են»,- ասաց Ենոքյանը։