Ստեփանակերտում համերգ է անցկացվել միայնակ թոշակառուների համար (տեսանյութ)
Արցախում գործող «Հանգանակ» հասարակական կազմակերպությունը Ստեփանակերտում համերգ է կազմակերպել միայնակ թոշակառուների համար։
“Պատերազմից հետո «Հանգանակ»-ի անելիքները չեն պակասել: Անգամ հակառակը. շահառուների շրջանակը կարող է ընդլայնվել: Ուրախալին այն է, որ ավելանում են նաև գործընկերները”, — նշվում է Արցախի Հանրային Հեռուստառադիոընկերության ռեպորտաժում:
