Սերժ Սարգսյանը հրապարակել է մեր անհայտ կորած զինծառայողների իրական թիվը՝ այն կազմում է 1064 (լուսանկարներ)

 

«Իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը խոսում է սրանց շանտղության մասին։ Անհայտ կորածների թիվը 1064 է: Այս չմարդը, այս ստահակը, ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես։ Գոնե մարդավարի ասեն, որ չեն կարողացել պարզել իրական թիվը։ Բայց ո՞նց կարելի է այս մարդկանց նկատմամբ այսպես վերաբերվել, բա սա ստորություն չի՞», — ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 16-ին Կոտայքի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։