Նիկոլ Փաշինյանը «բերման է ենթարկել» թիմակիցներին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․
«Արձակուրդում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան կառավարության շենք «բերման» է ենթարկել կուսակտիվին, հիմնականում՝ Քաղպայմանագրի վարչության անդամներին եւ հրահանգել է անել անհնարինը, մոբիլիզացնել բոլոր ուժերը, պետական ապարատի աշխատակիցներին, իրենց քզդեցության դաշտում գտնվող մասնավոր ընկերությունների աշխատակազմերին բերել հանրահավաքի։
Հիշեցնենք, որ այսօր՝ երեկոյան ութին Հանրապետության հրապարակում նշանակված է իշխող ուժի հանրահավաքը։ Նիկոլ Փաշինյանը թերեւս մտահոգություն ունի, որ կկրկնվի Արաբկիրի երեկվա խայտառակ պատկերը, երբ իր առաջնորդությամբ երդին մի քանի տասնյակ մարդ էր մասնակցում»։
