Շարմազանով. Քաղաքականություն Ընդդիմությունը 50+1 ձայները կունենա, երկրորդ փուլ չեմ տեսնում

Հայաստանի ներքին անկայուն վիճակը ձեռնտու է երեք հոգու՝ Էրդողանին, Ալիևին և Փաշինյանին։ Հազար հոգով Սյունիք գնացող ես, գնա Սև լիճը, Սոթքը ազատագրի, գնա Շուռնուխից դրանց քշի։Այս մասին քիչ առաջ քարոզարշավի շրջանակում «Պատիվ ունեմ» դաշինքի հրավիրած հերթական մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էդուարդ Շարմազանովը։

«Ալիևի և Էրդողանի կամակատարը ինքը սուզվում է, չպետք է թույլ տանք, որ իր հետ անդունդը տանի նաև Հայաստանը։ Արդեն կիսով չափ տարել է։ Հայաստան փաստացի, որպես ինքնիշխան պետություն, գոյություն չունի։ Նա երեք տարվա մեջ և 44-օրվա պատերազմի ընթացքում մի թթու խոսք ավագ եղբոր Ալիևին չի հանդգնել ասել։Ինչ անուն դնենք մեկին, որին գնդակի նման տշում են և պոլի շորի նման ոտքերը մաքրում են Ադրբեջանի ղեկավարները և թթու խոսք չի ասում։ Նոյեմբերի 9-ին ղազի նման ստորագրում է կապիտուլյացիան, բայց գերիների վերադարձի ժամկետ չի դնում։ Այս իշխանությունը երկար ժամանակ է չունի իշխանություն և չունի մեծամասնության վստահելիությունը, ինչպես նաև չունեն անգամ 60 տոկոսի կեսը։

Ալիևը պարզապես սարսափում է, որ Հայաստանում իշխանության կարող են գալ ազգային ուժեր։
Ազգային ընդդիմությունը առաջին իսկ փուլում 50 պլյուս մեկ ձայները կունենա։
իսկ ես երկրորդ փուլ չեմ տեսնում »,- պնդեց Շարմազանովը։

Աղբուր՝ «Հրապարակ»