Ապօրինի ձերբակալվել է պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը. Արսեն Բաբայան

«Արձանագրենք, որ նոյեմբերի 11-ին ինձ ապօրինի ձերբակալած ՀՔԾ քննիչ Չիլինգարյանը, ում հետ այն ժամանակ շատ հետաքրքիր զրույց ունեցա դատարանում, այսօր նույնքան ապօրինի ձերբակալել է «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանին: Հետո ուրիշ բաներ չպատմես ինձ, քննիչ Չիլինգարյան: Դու չկարողացար հաղթահարել… Ավետիսյան ու Չիլինգարյան քննիչ տեսակը պիտի ոչնչացվի մեր իրավապահ համակարգից», — այս մասին գրում է «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արմեն Բաբայանը: