«Ֆորսաժ 9»-ը «պայթեցրել» է վարձույթն ու ռեկորդային գումար հավաքել
NEWS.am STYLE -ը գրում է.
««Ֆորսաժ» ֆիլմաշարի իններորդ մասը, որի պրեմիերան ԱՄՆ-ի կինոթատրոններում տեղի է ունեցել հունիսի 25-ին, վարձույթում 70 միլիոն դոլար է հավաքել։ Համավարակի սկսվելուց հետո սա Միացյալ Նահանգներում ամենահաջողակ թողարկումն է։
Ժապավենը եւս մեկ ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում մեկ օրվա ընթացքում հավաքած գումարի չափով․ ուրբաթ օրը հանդիսատեսը կինոթատրոններ 30 մլն դոլար է տարել՝ տեսնելու Դոմինիկ Տորետոյի եւ նրա թիմի հերթական արկածները։
Ընդ որում, «Ֆորսաժ 9»-ը չի կարողացել առաջ անցնել նախորդ մասին․ ութերորդը պրեմիերային հաջորդած հանգստյան օրերին գրեթե 99 մլն դոլար էր վաստակել, սակայն դա կորոնավիրուսի դարաշրջանից առաջ էր։
Ֆիլմաշարի իններորդ մասի համաշխարհային դրամամուտքներն արդեն գերանացել են 405 մլն դոլարը։ Ի դեպ, «Ֆորսաժը» դարձել է աշխարում հինգերորդ ամենահաջողակ ֆիլմաշարը, որը 6,2 մլրդ դոլար է վաստակել։
Վարձույթի մյուս ֆավորտիները նկատելիորեն զիջում են դիրքերը։ «Խաղաղ վայր 2»-ը, որը վարձույթի առաջին երկու շաբաթների ընթացքում համավարակի ռեկորդ է սահմանել, նկատելիորեն դանդաղել է։ Մեկ շաբաթվա ընթացքում մուտքերը կազմել են 112 մլն դոլար, իսկ ընդհանուր գումարը մոտեցել է 250 միլիոնի։
Դիսնեյյան «Քրուելան» հանգստյան օրերի ընթացքում 10,6 մլն է վաստակել՝ ամբողջ աշխարհում թողարկումից հետո հավաքելով 184 մլն դոլար։»
