Ռեֆորմիստների կուսակցությունը շնորհավորել է Սերժ Սարգսյանի տարեդարձը

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը շնորհավորել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի տարեդարձը:

Շնորհավորական նամակում մասնավորապես ասվում է.

«Հարգարժան պարոն նախագահ

Ռեֆորմիստների կուսակցության անունից սրտանց շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձը:

Երրորդ Հանրապետության ստեղծումից ի վեր դուք կանգնած եք եղել Հայաստանի Հանրապետության կերտման և բանակաշինության ղեկին:

Անուրանալի է Ձեր դերը Արցախի ազատագրման և անկախության համար պայքարում:

Անգնահատելի է Ձեր դերը Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշի բարձրացման գործում: Ձեր շնորհիվ Հայաստանը մեր տարածաշրջանում հաստատել է իր առաջատար դիրքը և այդպիսով ապահովել երկու հայկական պետությունների ժողովուրդների անվտանգությունը:

Նվիրյալ և պետականամետ Ձեր կեցվածքն այսօր շատ է պետք Հայաստանին և Արցախին:

Այս դժվար օրերին Դուք հայ ժողովրդի համար եղել եք հույսի փարոս և Ձեր վճռական խոսքով բոլորիս հետ եք պահել հուսահատությունից:

Սպասում ենք Ձեր առաջնորդությամբ մեր հզոր պետության վերականգնմանն ու զարգացմանը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեր ծննդյան տարեդարձը, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ուժ և եռանդ:

 

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ                                                                             Վահան Բաբայան»