Մահացել է Մայիս Ռաֆայելյանը
News.am-ը գրում է.
Այսօր կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ Մայիս Ռաֆայելյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի թատերական գործիչների միությունից:
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Մ. Ռաֆայելյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։
Մայիս Ռաֆայելյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հունիսի 2-ին, ժամը 17:00-ից Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված)»-ասված է միության հաղորդագրությանմեջ:
