Թրամփը դատի է տալիս Facebook-ին, Google-ին և Twitter-ին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը դատի է տալիս Facebook, Twitter և Google տեխնոլոգիական հսկաներին, հայընում է Euronews-ը:
«Այսօր «America First Policy Institute»-ի հետ ես դատական հայց եմ ներկայացնում ընդդեմ տեխնոլոգիական հսկաների, այդ թվում ՝ Facebook -ի, Google -ի և Twitter -ի, և նրանց գործադիր տնօրեններ՝ Մարկ Ցուկերբերգի, Սունդարա Պիչայի և Ջեք Դորսիի», — ասաց նա մամուլի ասուլիսի ժամանակ Նյու Ջերսի ում:
Թրամփը պահանջում է անհապաղ դադարեցնել սոցցանցերը և «ամերիկյան ժողովրդի անօրինական և ամոթալի գրաքննությունը»: «Նրանք հենց դա են անում, մենք պահանջում ենք դադարեցնել օգտատերերի հաշիվների ստվերային արգելափակումը և սեւ ցուցակները», — ասաց նախկին նախագահը:
