ՀՀ պետք է ադեկվատ արձագանքի տարածաշրջանային զարգացումներին՝խորացնելով կապերը Վրաստանի հետ՝բալանսավորելու թուրք-ադրբեջանական դաշինքի աճող ազդեցությունը Թբիլիսիի վրա. Լուսինե Ժամբարյան
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Լուսինե Ժամբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Հարավային Կովկասում աստիճանաբար ձևավորվում է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմա-քաղաքական դաշինքը, որի հիմքում ընկած են նաև տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային շահեր: Անկարայի և Բաքվի համար Վրաստանը կապող կամրջի դերակատարում է ստանձնել՝իր տարածքով են անցնում նավթագազամուղեր, երկաթգծային և ավտոմոբիլային ճանապարհներ, որոնք միմյանց են կապում Թուրքիան և Ադրբեջանը: Համատեղ զորավարժությունների անցկացումը՝եռակողմ ֆորմատով վերոնշյալ երկրների հարաբերությունները բարձրացնում է որակական նոր մակարդակի: ՀՀ պետք է ադեկվատ արձագանքի տարածաշրջանային զարգացումներին՝խորացնելով կապերը Վրաստանի հետ՝բալանսավորելու թուրք-ադրբեջանական դաշինքի աճող ազդեցությունը Թբիլիսիի վրա:»
