Չինաստանում անչափահաս ուսանողների խումբն անհետ կորել է գետում

News.am-ը գրում է.

«Չինաստանի հյուսիսում Շանսի նահանգում անչափահաս ուսանողների խումբն անհետ կորել է գետում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Միջադեպը տեղի է ունեցել , երբ 8 ուսանողներից բաղկացած խումբը հանգստանալիս էեղել Հուանհե գետի մոտ:

Նրանցից 6-ը խեղդվել է, որոշ ժամանակ անց փրկարարները հայտնաբերել են 5 զոհված անչափահասի մարմին:

Մնացածի ճակատագիրը անհայտ է:

Բոլոր ուսանողները 15-16 տարեկան էին:»