Իշխանության վարկանիշը կնվազի. Ալեքսանդր Իսկանդարյան

News.am-ը գրում է.

«Իշխանության վարկանիշը նվազում է: Այս մասին Talk Time-ի եթերում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա հիշեցրեց, որ 2018 թվականին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 90 տոկոսից բարձր էր:

«Այժմ արդեն քվեարկած 54 տոկոսից 26 տոկոսն է: Այնուամենայնիվ, դա կախված է մի շարք հանգամանքներից, որոնք, իհարկե, կախված չեն Հայաստանից: Խոսքը, մասնավորապես, համաշխարհային շուկայում մետաղի գների մասին է, այն օգնության, որը Հայաստանը ստանում է միջազգային կառույցներից, ինչպես օրինակ՝ Եվրամիությունից, Ադրբեջանից, քանի որ նախագահ Իլհամ Ալիեւը հիմնական խաղացողներից է հայկական ներքաղաքական դաշտում»,-նշեց նա:»