Վերջապես մարդիկ կտեսնեն խորհրդարանական լուրջ ընդդիմություն. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

««Պատիվ Ունեմ» դաշինքը մեծ անելիքներ ունի նոր ԱԺ-ում

Լինելով ռադիկալ ընդդիմություն սպասվում է ինտելեկտուալ և փաստարկված գրոհ նոր ուսապարկերի դեմ:

Նիկոլի երեսփոխանները պետք է ծանր պաշտպանության անցնեն, վստահ եմ մեր պատգամավորները չեն թողնի ԱԺ իրենց խրամատը և կկատարեն իրենց սուրբ գործը, նրանցից շատ բան է կախված կլինի Հայաստանը, թե ոչ, կլինի մեկ անձի ցեղապետություն, թե կվերականգնվի հանրապետությունը:

Վերջապես մարդիկ կտեսնեն խորհրդարանական լուրջ ընդդիմություն:»