Կապիտուլյանտի հեռացումը պետք է լինի թիվ մեկ քաղաքական օրակարգը. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Նկատվում է քննադատական դոզայի որոշակի նվազում, չգիտեմ ինչով է պայմանավորված, բայց համաձայնվեք, դա արդեն նկատելի է:
Եթե որևէ մի ընդդիմդիր հայտնվելով նոր խորհրդարանում, ստանալով այսպես ասած թիվ մեկ ամբիոնին մոտենալու առավելություն, չշարունակի նույն ձևով պայքարել, ոնց պայքարում էր փողոցում շատ կարճ ժամանակում կավարտի իր քաղաքական առաքելությունը և կվնասի իր քաղաքական թիմին:
Մարդիկ ակնկալում են նոր, ավելի ուժեղ պայքար, քանի որ այս ընտրություններով երկրում չի լուծվել քաղաքական ճգնաժամը:
Կապիտուլյանտի հեռացումը պետք է լինի թիվ մեկ քաղաքական օրակարգը:»
