Անհետ կորած զինծառայողը գտնվել է. նրա վիճակը ծայրահեղ ծանր է, տեղափոխում են Երևան

Armeniasputnik.am-ը գրում է.

«Հայկական կողմն ունի երեք զոհ և չորս վիրավոր` ներառյալ անհետ կորած զինծառայողը։ Վիրավորները ժամկետային զինծառայողներ են։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքում հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով անհետ կորած զինծառայողը գտնվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Ծայրահեղ ծանր վիճակում է, նոր տեղափոխվել է Երևան», – ասաց Սանոսյանը։

Մարզպետի խոսքով՝ վիրավոր զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորած է։

ՊՆ–ն քիչ առաջ հայտնեց, որ ճշտված տեղեկություններով` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է։

Սանոսյանը տեղեկացրեց, որ մյուս երեք զինծառայողների վիճակը բավարար է, նրանք բոլորը բուժում են ստանում այժմ Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալում (Մուրացան)։ Բոլոր զինծառայողներն էլ ժամկետային են և շարքային։»