Էս ամենը նաև կօգտագործվի հակառուսական հիստերիա բարձրացնելու համար. Վահան Բաբայան
Էս ամենը նաև կօգտագործվի հակառուսական հիստերիա բարձրացնելու համար:Կսկսվեն ցույցեր ռուսների դեմ, գրում է Ռեֆորմիստական կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում ՝ մեկնաբանելով Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանին տեղի ունեցող այսօրվա իրադարձությունները, երբ ադրբեջանական զինուժի կողմից սանձազերծված սադրանքի ժամանակ սպանվեցին երեք հայ զինծառայողներ, իսկ հետո, Մոսկվայի միջնորդությամբ, ռազմական գործողությունները հաջողվեց դադարեցնել:
«Արդյունքում եթե էս դավադրությունը ստացվի Հայաստանը ռուսական ազդեցությունից կպոկեն և կդնեն թուրքա-արևմտյան ազդեցության տակ:
Գինը անմեղ զոհերն են:
Ռուսներին շնորհակալ լինելու փոխարեն փաստորեն,փորձում են նրանց մեղադրել», – նշում է Վահան Բաբայանը:
