«Կարթագենը պետք է կործանվեր». Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կարթագենը պետք է կործանվեր»

2018թ հայտնի իրադարձությունների վերաբերյալ շատերը հարցնում են՝ ի՞նչու Սերժ Սարգսյանը չկանխեց կապիտուլյանտի «արշավանքը» Գյումրիից կամ չձերբակալեց նրան:

Եկեք պարզ տրամաբանենք, եթե թավշյա խմբակի գործողությունների հետևում կանգնած էին «մութ ուժեր», արտաքին աջակցություն, աղանդավորներ, ՀԿ-ներ և այլ խմբեր իսկ դա արդեն որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում,ապա կապիտուլյանտը իրենց պլան Ա-ն էր, վստահ եմ, կար նաև պալան Բ, պլան Գ և այդպես շարունակ:

Ժողովրդին «մութ ուժերը» արդեն իրենց մեդիա ճնշումով, սոցցանցերով, ֆեյքերով և տարաբնույթ մեթոդներով ներարկել էին ատելություն մեկ անձի նկատմամբ և այդ մեկ անձը Սերժ Սարգսյանն էր: Արցախի հերոս, թուրքին ծնկի բերած Սերժ Սարգսյանն էր: Նա էր խանգարում իրենց մութ պլաններին:

Մարդկանց գլուխները մտցրել էին, որ մեր երկրի բոլոր խնդիրները (այսօրվա համեմատ, իհարկե, այն ժամանակվա խնդիրներ կոչվածը, մեղմ ասած, խնդիր էլ անվանել դժվար է) մեկ մարդու հեռանալուց հետո կկարգավորվեն և վերջապես օլիգարխներից փողերը կվերցնեն և կբաժանեն բոլոր դեմոնստրանտներին և բողոքավորներին, պատկերավոր ասած մարդիկ պատկերացնում էին, որ մի օր բարի անթրաշ իրենց վոժդը դուռը կզանգեր, կտար մի քանի հազար դոլար և կասեր սա ձեզնից թալանած փողերն են վերցրեք և վայելեք:

Դրա փոխարեն այդ անթրաշ «ազնիվ» վոժդը բերեց մահ, համաճարակ, պատերազմ, ռեպրեսիաներ և կորուստ:

Այսինքն «մութ ուժերը» միևնույն է պլանավորել էին ամեն գնով հեռացնել Սերժ Սարգսյանին և դա պետք է արվեր ժողովրդի ձեռքով: Միևնույն է,  չլիներ կապիտուլյանտը, կլիներ հաջորդ «անթրաշ վոժդը», չլիներ դա, առաջ կբերվեր մյուս իրենց աճեցրած թեկնածուն:

«Կարթագենը պետք է կործանվեր»

Շարունակելի…»