Եթե 2018-ի ապրիլին իշխանությունը ուժ կիրառեր ցուցարարների դեմ, Հայաստան այսօր չէր լինի. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Եթե 2018-ի ապրիլին իշխանությունը ուժ կիրառեր ցուցարարների դեմ, Հայաստան այսօր չէր լինի

Սերժ Սարգսյանի մեծագույն ձեռքբերումներից մեկը այն էր, որ 2018-ին նա ուժ չկիրառեց ցուցարարների դեմ, չնայած նրան, որ թավշյա այսպես կոչված հեղափոխության կազմակերպիչների ծրագրերում, վստահ եմ, դա եղել է՝ անել այնպես, որ արյուն թափվի և այդ արյունը թողեն նախագահի խղճին ու հետո «մարդասպան» պիտակավորմամբ վերջնականապես ազատվեն նրանից:

Հերիք չի, որ այդպես չստացվեց,  չիրականացավ նաև Հայաստանը քաոսի, ներքին բախումների, քաղաքացիական պատերազմի տանելու նրանց երազանքը:

Նման սցենարի դեպքում թշնամին ևս կհարձակվեր և ներքին և արտաքին վիճակը կհանգեցներ կայծակնային արագությամբ պետականության կորստի:

Հայաստանը մեկ օրում պալիգոն դարձնելու երազանքով ապրող ապագա կապիտուլյանտը հասկացավ, որ անհնար է հունից հանել մի մարդու, ով իր ամբողջ կյանքը անցել է պատերազմներով և պայքարներով, ով հաղթել է թուրքին և կայուն կյանք ապահովել հայ ժողովրդի համար: Ոնց կարող էր նախագահը կրակի հրաման տար սեփական ժողովրդի դեմ:

Նախագահը իր հրաժարականի տեքստում ի վերջո պատահական չմաղթեց հայ ժողովրդին տրամաբանություն:

Սերժ Սարգսյանը իր հարցազրույցներից մեկում նշել էր նաև, որ իշխանությունից կառչում է այն մարդը, ով դրանից ավելի թանկ բան չունի, իսկ նախագահը վստահաբար ունի և քանիցս դա ապացուցել է:

Երրորդ նախագահը գտնվեց ավելի իմաստուն և սառնասրտորեն հեռացավ իշխանությունից, վարչապետի պաշտոնակատար թողնելով Կարեն Կարապետյանին:

Շարունակելի…»