ՀՀ պաշտպանության նախարարը Մոսկվա է մեկնել
Armeniasputnik.am-ը գրում է.
«Մոսկվայում նախատեսված է Հայաստանի պսշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ռուսաստանցի գործընկերոջ հետ
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Մոսկվայում նախատեսված է Հայաստանի պսշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ռուսաստանցի գործընկերոջ հետ, ինչպես նաև աշխատանքային մի շարք այլ հանդիպումներ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Կարապետյանը Մոսկվա է մեկնել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով։»
