Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում. հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 2» կանչի

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն -ը հայտնում է.

«Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում. հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 2» կանչի

Օգոստոսի 10-ին, ժամը 18։23-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել  «Ջրվեժ» անտառպարկում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 2» կանչին:»