Արցախում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները փորձել են հատել շփման գիծը. ՊԲ

Armeniasputnik.am-ը գրում է.

«Ադրբեջանական կողմի սադրանքի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարությունը:

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Արցախում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները փորձել են հատել շփման գիծը։ Ինչպես հայտնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից, օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը։

«Պաշտպանության բանակի հակազդող գործողությունների արդյունքում փորձը կանխվել է, հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր։ Հայկական կողմից կորուստներ չկան»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական կողմի սադրանքի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարությունը:»