Հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» արգելոցում
YerevanToday-ը գրում է.
««Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքներում հրդեհ է բռնկվել ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
ԱԻՆ–ից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի մոտ, բուսածածկ տարածքում։ Նշենք, որ այս գյուղը գտնվում է դեպի Խոսրովի անտառ գնացող ճանապարհին ու սահմանակից է արգելոցին։
Ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Հրշեջները մարել են հրդեհը։ Այս պահին ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ. իրավիճակը վերահսկելի է։
Նախնական գնահատականով` այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք։»
