31 տարի անց ինչ մնաց Անկախության հռչակագրից. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«31 տարի անց ինչ մնաց Անկախության հռչակագրից
Անկա՞խ. Ծիծաղելի է արդեն այդ բառը ասելը,ի՞նչ անկախության մասին է խոսքը,ՀՀ-ն ամենից կախյալ պետությունն է դարձել տարածաշրջանում և նման շռայլություն այլևս մենք չունենք:
Անկախության հռչակագրի 1 հոդվածը դեռ այո կա մենք կոչվում ենք ՀՀ,ունենք դրոշ,գերբ և հիմն, բայց այ 2-րդ հոդվածը
«Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները» չկա եթե կա ցույց տվեք,ու՞ր է:
Չկա նաև այս հոդվածը ` «6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը»: Չկա, ուղակի չկա:
Որը ասեմ, օրինակ էս կա՞ «7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է»:)))
էս կետը արդեն կորցրել է իր արդիականությունը, դե մենակ ԱԽՔ-ին ու օմեգային հիշեք հերիք է,մնացածը չկրկնվենք «11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:
Մի խոսքով, ափսոս էր այս հռչակագիրը,ափսոս:»
