Թուրքիան ի վիճակի չէ նույնիսկ մեկ փախստականի ընդունել Աֆղանստանից

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում»  (ԱԶԿ-AKP) կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, որ իրենք ի վիճակի չեն ընդունել նույնիսկ մեկ փախստականի Աֆղանստանից։

Ըստ նրա՝ Թուրքիան կացարան չէ աֆղան փախստականների համար։ Միաժամանակ նա նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներգրավված է Աֆղանստանի հարցի շուրջ առկա քննարկումներում։

Նա հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը Աֆղանստանի հարցով հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի ու Գերմանիայի ղեկավարների հետ։

Ավելի վաղ էլ Էրդողանն էր հայտարարել, որ Թուրքիայի չի պատրաստվում կացարան դառնալ աֆղանստանցի փախստականների համար։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին հազարավոր աֆղանստանցիներ տարբեր ճանապարհներով արդեն հատել են Թուրքիայի սահմանը:

Աղբյուր`    Ermenihaber.am