Վահան Բաբայան․ Կապիտուլյանտին հանգիստ չի տալիս այն միտքը, որ Հայաստանի քաղաքական գործընթացներում չի ստացվում շրջանցել Սերժ Սարգսյանին

Կապիտուլյանտին և իր ոհմակին հանգիստ չի տալիս այն միտքը, որ Հայաստանի քաղաքական գործընթացներում չի ստացվում շրջանցել Սերժ Սարգսյանին, գրում է իր ֆեյսբուքյան էջում Ռեֆորմիստների կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը։

«Երրորդ նախագահը կա և մնում է ամենաազդեցիկ ֆիգուրը թե ներքին, թե արտաքին գործընթացներում ում հետ անհնար է հաշվի չնստել: Սա իրենց ազգակործան ծրագրերի մեջ չի մտնում,դրա համար էլ օրվա խնդիրները թողած կապիտուլյացիոն խամաճիկները ԱԺ օրակարգ են բերել Սերժ Սարգսյանին հերթական անգամ վարկաբեկելու,նրա մասին նույն ստերը տարածելու և «հարվածելու» պռոթուրքական ծրագիրը:

Մանկլավիկներին ֆաս հրամանով պետք է քսի տան և դա արվում է հենց այն ժամանակ,երբ ինքնիշխան երկրում թշնամին անարգել ճամփաներ է փակում, փաստացի անելով այն ինչին դեմ է գնացել Սերժ Սարգսյանը իր ողջ կյանքում, ինչի պատճառով դավադրաբար հեռացվել է իշխանությունից», — ընդգծում է նա: