Մինչ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները պատմում են, թե միայն «նախկիներն» են մեղավոր ամեն ինչի համար, ադրբեջանցիներն Գորիս-Որոտան հատվածը փակեցին. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի խմբակցության պատգամավոր, ռազմագետ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մինչ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները սրտի թրթիռով պատմում են, թե իրենք ոչ մի պատասխանատվություն չունեն երկիրը ողբերգության հասցնելու հարցում և միայն «նախկիներն» ու իրենց մյուս քննադատներն են մեղավոր, ադրբեջանցիներն  Գորիս-Կապան միջպետական մայրուղին երկրորդ հատվածից՝ Գորիս-Որոտան, փակեցին։

ՄԻՊ-ը որոշակի մանրամասնություններով անդրադարձել է ինչպես երեկվա, այնպես էլ այսօրվա ադրբեջանական գործողություններին։

Այս ճանապարհի անվտանգության և առաջ եկած սպառնալիքների մասին շատ եմ խոսում, իսկ իշխանությունն անընդհատ պնդում է, թե իրենք «անտեսանելի մեծածավալ» աշխատանքներ են իրականացնում։

Սրանց ամեն խոստում, պարծենկոտություն ժողովրդի գլխին նոր փորձանք ու ողբերգություն է բերում։»