Անգլիայում բնակարանային խնդիրը լուծելու անսովոր միջոց են գտել

News.am-ը գրում է.

«Եթե ​​Լոնդոնում գոլֆի դաշտերը տրամադրվեն բնակարանաշինությունը, այնտեղ կարող  է բնակություն հաստատել 300.000 բրիտանացի, ցույց է տավել հետազոտությունը: Օգտագործելով դրանց հսկայական տարածքը՝ հնարավոր է մեղմել բնակարանային ճգնաժամը եւ օգնել քաղաքացիներին ավելի մոտ լինել բնությանը, գրում է The Guardian-ը:

Ճարտարապետ Ռասել Քյորթիսն իր հետազոտության մեջ պարզել է, որ Լոնդոնի գոլֆի դաշտերի ընդհանուր մակերեսն ավելի մեծ է, քան Բրենթ վարչատարածքային միավորը, իսկ այն դաշտերը, որոնք պետության ​​սեփականությունն են, ունեն բավարար տեղ` 300.000 մարդու տեղավորելու համար:

Իշխանությանն է պատկանում է 94 գործող օբյեկտների գրեթե կեսը, սակայն դրանք սպասարկում են մայրաքաղաքի 9 միլիոն բնակիչների միայն փոքր մասին: Ընդ որում, Լոնդոնում 178 հազար մարդ այժմ ունի միայն ժամանակավոր կացարան:

Քյորթիղը գոլֆի բոլոր դաշտերը բնակելի տարածքների վերածելու կոչ չի անում, բայց պնդում է, որ դրանցից մի քանիսն ավելի օգտակար կդառնան մայրաքաղաքի բնակիչների համար, եթե զբոսայգիներ, սպորտային դաշտեր, քաղաքային տնտեսություններ եւ մասնավոր տարածքներ դառնան:»