Լեհերը ցանկապատ են կառուցում Բելառուսի հետ սահմանին (տեսանյութ)

Լեհական բանակը սկսել է փշալարերով ցանկապատ տեղադրել Բելառուսի հետ սահմանին, որպեսզի կանխի միգրանտների մուտքը ԵՄ: Ցանկապատը 2,5 մետր բարձրություն ունի և նախատեսված է 180 կիլոմետրի համար` երկու երկրների միջև անտառային սահմանի ընդհանուր երկարության գրեթե կեսը: Այս մասին հայտնում է Euronews-ը։

Վերջին օրերին Լեհաստանը ևս 1000 զինծառայող է տեղակայել արևելյան սահմանին` սահմանապահ ծառայությանը օգնելու նպատակով: