Ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհում են Սոթքի և Կութի մոտակա տարածքները. ՄԻՊ

Armeniasputnik.am-ը գրում է.

«Այդ վայրերում համայնքների բնակիչների խոտհարքերն են ու արոտավայրերը, իսկ հրդեհներով դրանք պարզապես ոչնչացվում են:

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Առավոտյան ժամը 11-ից ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցել Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Օրվա ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ հրդեհները մարվել են, իսկ Կութի հարևանությամբ հրդեհները չեն մարել ու տարածվել են եղանակային պայմաններից ելնելով: Հրապարակվող լուսանկարները ցույց են տալիս այս պահի վիճակը:»

Read more: https://armeniasputnik.am/video/20210829/28824088/adrbejanciner-ditavoryal-hrdehum-en-sotqi-ev-kuti-mtaka-taracqner-mip.html