Արմեն Չարչյանին տեղափոխել են հիվանդանոց

Auroranews.am-ը գրում է.

««Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանը առողջական վատ վիճակով պայմանավորված տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին Auroranews-ի hետ զրույցում նշեց Հայաստան խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Վերաքննիչ դատարանի կայացրած կալանավորման որոշումից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանը երեկոյան ինքնակամ ներկայացել էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:»