«Կանեփ-կակաչ-2021» միջոցառման շրջանակներում ոչնչացվել է 6603 կգ վայրաճ կանեփի զանգված
News.am-ը գրում է
«Օգոստոսի 28-ից 29-ը «Կանեփ-կակաչ-2021» միջոցառման շրջանակներում հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 6603 կգ վայրաճ կանեփի զանգված: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից։
Տնամերձ 10 հողամասից հայտնաբերվել է կանեփի 162 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է շուրջ 584 գրամ մարիխուանա: Իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաեւ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Հայտնաբերվել է 6 հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:»
