Մեծ Բրիտանիան գումար է հատկացրել ԼՂ ականազերծման աշխատանքների համար
Hraparak.am-ը գրում է.
«Մեծ Բրիտանիան 500 հազար ֆունտ է հատկացրել որպես օգնություն՝ Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես՝ 44-օրյա պտերազմի ծավալման գոտում ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար։
Այս մասին հայտնում է բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Գումարը փոխանցվել է ՄԱԿ Զարգացման ծրագրին, որով կիրականացվի սակրավորների ուսուցում եւ վերապատրաստվում։»
