Արցախի Հանրապետության սահմանների անմիջական հարեւանությամբ սկսվեցին ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին պայմանագրի համաձայն՝ Լաչինի միջանցքի գոտում (Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան, — խմբ.) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետպատերազմական սահմանների անմիջական հարևանությամբ՝ սկսվեցին ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները մարտական կրակոցներով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները ՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը:

Զորավարժությունների հիմնական նպատակը մարտական ​​գործողությունների ընթացքում փոխգործակցության և մարտական ​​համակարգման կատարելագործումն է, ներառյալ ՝ հրամանատարների հմտությունների զարգացումը ռազմական որոշումներ կայացնելու և ստորաբաժանումների կառավարման գործում: