Երևանում կայացավ Մոսկվա քաղաքի 874-ամյակին նվիրված շաշկու 2-րդ մրցաշարը

Երևանում տեղի  ունեցավ Մոսկվայի հիմնադրման 874- ամյակին նվիրված ռուսական շաշկու մրցաշարը:

Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնի (տնօրեն Վահրամ Կարապետյանի)  և շաշկու ՀՀ ֆեդերացիայի համատեղ ջանքերով անցկացվեց 3 փուլերից բաղկացած ռուսական շաշկու 2-րդ մրցաշարը:

Եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Երևանում «Մոսկվայի տանը»։

Եզրափակիչ փուլում, ինչպես 2-րդ փուլում նույնպես հաղթող ճանաչվեց Նշան Ալավերդյանը: 1-5 րդ տեղերը գրաված մարզիկները պարգևատրվեցին դրամական մրցանակներով: 1-5-րդ տեղերը գրաված մարզիկներն են՝

1-ին տեղ Նշան Ալավերդյան

2-րդ տեղ Հարություն Եղիազարյան

3-րդ տեղ Կամո Ղուկասյան

4-րդ տեղ Սամվել Ազիբեկյան

5-րդ տեղ Ռաֆայել Օրդյան

Աղջիկներից լավագույն արդյունքը ցուցադրեց Մարիամ Պետրոսյանը, պատանիներից  Էդգար Հայրապետյանը:

Մրցույթի փակման ժամանակ հաղթողներին պարգևատրեցին և մրցանակներ հանձնեցին Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը և Հայաստանի շաշկու ֆեդերացիայի նախագահ Ալաբերտ Պողոսյանը: