Իշխանականները թող գնան Գորիս-Կապան ճանապարհից լայվ մտնեն` համոզվենք թե ինչ անվտանգ է Սյունիքը․ Արեն Ափիկյան

Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ըստ իշխանության ներկայացուցիչների Սյունիքում անվտանգության խնդիր չկա, Գորիս-Կապան ճանապարհը անվտանգ է և բաց։ Առաջարկում եմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին և ԱԺ ղեկավարներին անձամբ երթևեկել այդ ճանապարհով լրագրողների հետ միասին և այնտեղից լայվ մտնել, որ բոլորս համոզվենք թե ինչ անվտանգ է Սյունիքը և Գորիս-Կապան ճանապարհը»։