Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ

 

News.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՌԴ մշտական ​​եւ լիազոր ներկայացուցիչ, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարականներով դեսպան Միքայել Աղասանդյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՌԴ մշտական ​​եւ լիազոր ներկայացուցիչ», — ասվում է փաստաթղթում:

Նաեւ նշվում է, որ հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Մեկ այլ հրամանագրով Պուտինը Անդրեյ Շվեդովին ազատել է այդ պարտականություններից:

ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: