ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հարգանքի տուրք մատուցեց անցյալ տարվա Ադրբեջանի կողմից սանձազերծված արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։

“Խորապես ցավակցում և մեր զորակցություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ժամանակահատվածում զոհված և վիրավորված անձանց ընտանիքներին”, — ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։