Երգիչ Հայկոն մահացել է

 

Armeniasputnik.am-ը գրում է.

«Հայտնի երգիչ Հայկոն (Հայկ Հակոբյանն) այսօր մահացել է հիվանդանոցում։ Նա 44 տարեկան էր։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 21–ին հայտնի դարձավ, որ Հայկոն ծայրահեղ ծանր վիճակով հիվանդանոց է տեղափոխվել։ Պատճառը կորոնավիրուսն է։»