Մենք դարձել ենք դիտորդ մեր սեփական հողում կատարվող աշխարհաքաղաքական իրադարձություններին․ Բաբայան
«Էս ձևի անպաշտպան Հայաստանը երբեք չի եղել: Իրանի ներկայացուցիչները նույնիսկ հայտնում են,որ հայերի կարծիքը չեն էլ հարցնելու և վտանգի դեպքում իրենք են զորք մտցնելու Հայաստան: Ադրբեջանի ներկայացուցիչները Վրաստանին արդեն հրավիրում են օգտվել դեռ չբացված միջանցքից»,- դառնությամբ նշում է ֆեյսբուքիան իր գրառման մեջ Ռեֆորմիստների կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը, մեկնաբանելով վերջին իրադարձությունները:
«Կարծում եմ չի բացառվում նաև այն սցենարը,որ Թուրքիան,Ռուսաստանը և Իրանը բաժանեն Սյունիքը և ստեղծեն իրենց ազդեցության գոտիները դրանով իսկ փոխեն իրավիճակը արդեն Հայաստանի սուվերեն տարածքում», — նշում է նա որոշակի սարկազմով և եզրափակում, — «Միջանցքի բացման շուրջ տիրող իրավիճակում բացի մեզնից բոլորը կարող են շահած դուրս գալ և «տորթը» կիսել իրար մեջ դե իսկ մենք դարձել ենք դիտորդ մեր սեփական հողում կատարվող աշխարհաքաղաքական իրադարձությունների կիզակետում»:
