Մեկը հարցնի էլ ադրբեջանցին ինչու՞ և ինչի՞ շուրջ է մեր հետ բանակցելու. Սոս Հակոբյան
«Հայրենիք» Կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Մեկը հարցնի էլ ադրբեջանցին ինչու՞ և ինչի՞ շուրջ է մեր հետ բանակցելու: Եթե իր համար, ըստ էության, գոնե օդային կոմունիկացիաները բաց են: Հատկապես, եթե վառելիք են խնայում և օգուտներ են ստանում: Մենք այդ բարիքի դիմաց ի՞նչ ենք ստանում:
Էլ չեմ խոսում Իրանի հետ այդ հարցով համերաշխ չլինելու փաստի մասին: Դա էլ գին պետք է ունենար: Օրինակ՝ գերիների վերադարձ կամ Գորիս-Կապան միջպետական ճանապարհից ադրբեջանական անցակետի հեռացում և այլն: Հավալային քաղաքականություն:
Պարտվում ենք բանակցությունները, դեռ բանակցությունները չսկսած:
#տենց_լավ_չի
#բաքվի_օրեր_անցկացրեք_Երևանում»
