Մեկընդմիշտ պատասխան եմ տալիս բոլոր քաղաքական դաշտում դեգերողների և նրանց մոլորեցնող քաղաքական պոռնիկ-ստահակներին, ովքեր պարբերաբար հարցնում են, թե «ի՞նչու Սերժ Սարգսյանը ժամանակին չփակեց Նիկոլի ճանապարհը և չկալանավորեց բոլորին»

Մեկընդմիշտ պատասխան եմ տալիս բոլոր քաղաքական դաշտում դեգերողների և նրանց մոլորեցնող քաղաքական պոռնիկ-ստահակների համար, որոնք մինչև այսօր պարբերաբար հարց են բարձրացնում, թե «ի՞նչու Սերժ Սարգսյանը ժամանակին չփակեց Նիկոլի ճանապարհը և չկալանավորեց բոլորին, երբ որ դեռ ռադիոտան շենքն էին կոտրում, գրավում, ինչու՞ երբ որ դեռ քիչ էին, նա չկանգնեցրեց ամեն ինչ»։

Դա միայն ձեզ թվում է, թե ռադիոտան շենքը գրավելու ժամանակ նիկոլականները «քիչ էին» և որ նրանց կարելի էր փակել։ Դա արդեն վաղուց որոշված, արտոնված էր Հայաստանում վաղուց գործող «մութ ուժերի» և միջազգային կառույցների կողմից և անցնում էր նրանց խոշորացույցի ներքո։

Հայաստանում կան կառույցներ, որ եթե որոշում են, որ կոնկրետ տվյալ 2 հոգին անգամ կոնկրետ տեղում պիտի դնեն վրան և անեն կոնկրետ բողոքի ակցիա՝ ուրեմն դա արվել է, արվում է և կարվի թեկուզ հիմա՝ Նիկոլի դեմ, եթե դա նրանք ուզեն։

Ոչ նախկինում, ոչ առավելևս ներկայում, ո՜չ մի ուժային կառույց անգամ դրան չի կարող խոչընդոտել։ Եվ Հայաստանը այս իրավիճակում է հայտնվել 2008 թվականի մարտի 1-ի չարաբաստիկ դեպքերից հետո, երբ որ Հայաստանը հայտնվեց խոշոր պատժամիջոցների և քաղաքատնտեսական ճգնաժամի առաջ․․․․

Սա լավ գիտի ցանկացած լուրջ քաղաքական գործիչ և պետք չի միամիտ ձևանանալով կատարվածից «աչոկ» հավաքել։ Խնդիրն այդ մի քանի հոգին չէին, այլ այն «կազմակերպություները», որոնք իշխանությանը մեջքից հարվածելով միացան սրանց։

Հեղինակ՝ Հայկ Կիսեբլյան