Երեկվա ՏԻՄ ընտրությունների արդյունքները իրոք հուսադրող են. Վահան Բաբայան

 

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կարևորը հայրենասեր մարդկանց մոտ հույս առաջացավ

Վերջին ամիսներին ,հատկապես արտահերթ ԱԺ ընտրություններից հետո, մեր երկրի հայրենասեր հատվածի մոտ տիրում էր մեծ հիասթափություն և հավատ չկար,որ տեսանելի ապագայում կապիտուլյացիոն ռեժիմին հնարավոր կլինի հաղթել:

Երեկվա ՏԻՄ ընտրությունների արդյունքները իրոք հուսադրող են և առաջիկայում ՔՊ երեկվա պարտությունները կտան իրենց լուրջ ռեզոնանսը:»