Արթնացե՛ք, հիմա արթնացե՛ք, դեռ անկախ Հայաստանի գոյության օրոք, եթե ոչ, ապա մի օր կարթնանաք թուրքական վիլայեթում.

Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Վերջին օրերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները իրականում խոսում են նրա մասին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները  սկսում են արթնանալ լեթարգիկ քնից, սկսում են բացել պոպուլիստական ստերից փառակալած աչքերը: Հիշում են նախկինում ունեցած հարգանքը, հիշում են նախկին առօրյան, շփման ձևաչափը, նախկին ջերմությունը, աղ ու հացը: Մարդիկ սկսել են հստակ տարբերել Հայաստանը նիկոլից առաջ , որը համեմված էր սիրով, ընկերությամբ, ընտանիք, հայրենիք, անվտանգություն սկզբունքով և Հայաստան նիկոլից հետո` նախանձով ատելությամբ, սևերով և սպիտակներով, վտանգված սահմաններով, վտանգված պետականությամբ և առհասարակ մշուշոտ վաղվա օրով: Հույս ունեմ, որ հայ ազգը կհամախմբվի ընդդեմ ներքին ու արտաքին թուրքի և քնից կարթնանան բոլոր բոլորը։

Ի՞նչ ասեմ. Արթնացե՛ք, հիմա արթնացե՛ք, դեռ անկախ Հայաստանի գոյության օրոք, եթե ոչ, ապա մի օր կարթնանաք թուրքական վիլայեթում։»